Փարիզում թալանել են Վենսան Կասելի բնակարանը

Փարիզում երեք երիտասարդ թալանել են դերասան Վենսան Կասելի փարիզյան բնակարանը. հայտնում է BFMTV-ն։
Երիտասարդները կոտրել են Կասելի բնակարանի ապակե տանիքը և ներս մտել։ Ֆրանսիացի դերասանը գողության պահին տանը չի եղել։ Միաժամանակ, հայտնի չէ, թե կոնկրետ ինչ են տարել գողերը։
Ոստիկանությունն արդեն երեք կասկածյալի է ձերբակալել, որոնցից երկուսն անչափահաս են, իսկ երրորդը՝ 18 տարեկան։ Ենթադրյալ գողերը շուտով կկանգնեն դատարանի առաջ։