Մենք նոյեմբերի 9-ից հետո այլևս ժամանակ չունենք, բայց պիտի երկխոսենք, պիտի պատրաստվենք․ Սոս Հակոբյան

Մենք պայքարում ենք պետության կործանման պրոցեսի դեմ։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

Նա նշեց, որ պետության կործանման դեմ պայքարն իրենք սկսում են հայության հետ հետևողական աշխատանքով ու հանրային երկխոսությամբ։

«Մարզային այցերից մեկի ժամանակ ինձ հարցրին, թե արդյոք ժամանակ ունե՞նք, չե՞նք ուշացել։ Պատասխան հնչեց, որ նոյեմբերի իննից հետո մենք արդեն ժամանակ չունենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հույսներս կորցնենք, ո՛չ, մենք պետք է պատրաստվենք»,- նշեց նա։