ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին հարող Սոթքում անվտանգության իրավիճակի իրազեկման պարեկություն են իրականացրել

ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին հարող Սոթքում անվտանգության իրավիճակի իրազեկման պարեկություն են իրականացրել

Եվրոպական միության քաղաքացիական դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին հարող Սոթքում անվտանգության իրավիճակի իրազեկման պարեկություն են իրականացրել։ Այս մասին գրառում է արվել X-ում։

«Պարեկային ծառայության նպատակն է տեղում դիտարկել ու զեկուցել անվտանգության իրավիճակի մասին ու նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը»,- նշվում է գրառման մեջ: