Անգլիայի կանանց հավաքականը դուրս է եկել Եվրո-2022-ի կիսաեզրափակիչ

Անգլիայի կանանց հավաքականը դուրս է եկել Եվրո-2022-ի կիսաեզրափակիչ

Անգլիայի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի կանանց առաջնության կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում տանտերերը հաղթել են Իսպանիայի հավաքականին 2:1 հաշվով:

Էսթեր Գոնսալեսը 54-րդ րոպեին առաջ է մղել Իսպանիային։ Էլլա Թունը հավասարեցրել է հաշիվը 84-րդ րոպեին, իսկ լրացուցիչ ժամանակում Ջորջիա Սթենուեյը խփել է հաղթական գոլը:

Կիսաեզրափակչում Անգլիայի հավաքականը կխաղա Շվեդիա-Բելգիա զույգի հաղթողի հետ։