Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել սիրիական բանակի ռազմական ենթակառուցվածքին

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել սիրիական բանակի ռազմական ենթակառուցվածքին

Իսրայելական զինվորականները հարձակվել են սիրիական բանակի ռազմական ենթակառուցվածքի վրա՝ ի պատասխան ականանետային հարձակման։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարձակվել են սիրիական բանակին պատկանող ռազմական ենթակառուցվածքի և ականանետային կայանքների վրա՝ ի պատասխան Իսրայելի վրա երեկվա հարձակումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։