«Զովք» սուպերմարկետները փակ են. ո՞րն է պատճառը

MediaHub-ն այսօր օրվա ընթացքում ահազանգեր էր ստանում իր ընթերցողներից այն մասին, որ Երևանի տարբեր հասցեներում տեղակայված «Զովք» սուպերմարկետները փակ են, չեն գործում:
Սուպերմարկետների ցանցից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:
MediaHub-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց լուրը՝ ցանցի մասնաճյուղերը փակ են: Պատճառը նախաձեռնված քրեական վարույթն է.
« «Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ»,- ասաց Աբրահամյանը:
Այլ մանրամասներ նա չհայտնեց՝ խոստանալով, որ ՔԿ-ն ավելի ուշ կտրամադրի տեղեկատվություն: