«Ֆիոնա» փոթորիկի հետեւանքով Արեւելյան Կանադան առանց էլեկտրաէներգիայի է մնացել

 «Ֆիոնա» փոթորիկի հետեւանքով Արեւելյան Կանադան առանց էլեկտրաէներգիայի է մնացել

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում սպառողների ավելի քան մեկ երրորդը մնացել է առանց էլեկտրաէներգիայի`«Ֆիոնա» փոթորիկի հետեւանքով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը եւ հավելում, որ աղետի զոհ է դարձել մեկ մարդ:

«Ֆիոնան» ամենավատ փոթորիկներից մեկն էր եւկառավարությունը նշել է, որ ենթակառուցվածքների ամբողջական վերականգնման աշխատանքները կարող են ամիսներ տեւել: Բանակը ուղարկվել է Նոր Շոտլանդիա՝ օգնելու փրկարարական եւ մաքրման աշխատանքներին, մինչդեռ տուժած մյուս նահանգներին, ներառյալ Նյուֆաունդլենդին եւ Լաբրադորին, ինչպես նաեւ Պրինս Էդվարդ կղզուն, առաջարկվել է դաշնային օգնություն:

Երկուշաբթի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հիդրո Օտտավայի կոմունալ ծառայությունների աշխատակիցներին ուղարկել է Նոր Շոտլանդիա, որտեղ գրեթե 200 հազար սպառողներ հոսանքազրկված են: