Հզոր երկրաշարժ՝ Չինաստանում

Չինաստանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի Լանչժոու քաղաքից 102 կմ հարավ-արևմուտք։
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։