Կասիլյասը խոստովանել է` համասեռամոլ է․ Պույոլն էլ առաջարկել է պատմել իրենց պատմությունը

Կասիլյասը խոստովանել է` համասեռամոլ է․ Պույոլն էլ առաջարկել է պատմել իրենց պատմությունը

«Ռեալի» լեգենդ Իկեր Կասիլյասը անսպասելի խոստովանությամբ է հանդես եկել Թվիթերի իր միկրոբլոգում․

«Ես համասեռամոլ եմ։ Խնդրում եմ հարգել ինձ»։

Կասիլյասի շոկային գրառման մեկնաբանություններում էլ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը գրել է․ «Եկել է ժամանակը, որպեսզի պատմենք մեր պատմությունը, Իկեր»։

Հիշեցնենք՝ 2009 թվականին Կասիլյասը սկսեց հանդիպել հաղորդավարուհի Սառա Կարբոներոյի հետ։ 2016 թվականի մարտի 20-ին նրանք ամուսնացան։ Զույգը 2 տղա ունի։ 2021 թվականի մարտի 12-ին նրանք բաժանվեցին 12 տարվա համատեղ կյանքից հետո։