Հայաստանի և ԵՄ հետ առևտրաշրջանառությունը հասել է 2 միլիարդ 116 միլիոն դոլարի․ Քերոբյան
Հայաստանի և ԵՄ առևտրաշրջանառությունը 2023 թվականի 9 ամիսներին հասել է 2 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլարի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 40%-ով։ Մենք խորացնում ենք տնտեսական հարաբերությունները Չինաստանի, ԱՄՆ-ի հետ և մեր նպատակն է արտաքին առևտրային հարաբերությունները դարձնել ավելի բազմազան։ Եվ սա չի վնասում ԵԱՏՄ-ի մեր գործընկերների հետ առևտրաշրջանառությանը։ Այս մասին ԱԺ֊ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով, ընդհանուր մեր առևտրաշրջանառությունը առաջին 9 ամիսներին աճել է մոտ 44%-ով, իսկ Ռուսաստանի հետ մոտ 50%-ով.
«Մենք զարգացնում ենք մեր տնտեսական հարաբերությունները բոլոր ուղղություններով»,- ասաց Վահան Քերոբյանը։
Մանրամասները տեսանյութում