Գեղամ Մանուկյանը և Արծվիկ Մինասյանն այցելել են «Արթիկ» ՔԿՀ, հանդիպել կալանավորված դաշնակցական երիտասարդներին

Գեղամ Մանուկյանը և Արծվիկ Մինասյանն այցելել են «Արթիկ» ՔԿՀ, հանդիպել կալանավորված դաշնակցական երիտասարդներին

ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արծվիկ Մինասյանն այցելել են «Արթիկ» ՔԿՀ, հանդիպել կալանքի տակ գտնվող իրենց ընկերներին: Հոռոմ գյուղի հատվածում ուղիղ եթերի ընթացքում Գեղամ Մանուկյանը հիշեց դեպքը՝ նշելով, որ մեկ շաբաթ առաջ Դիմադրության շարժման ավտոերթի մասնակիցների ճանապարհը փակել էին քաղաքացիներ, որոնք ներկայանում էին որպես գերեվարված զինծառայողների հարազատներ, սակայն հետագայում հայտնի դարձավ, որ գերի ընկած մի քանի հոռոմցիների թիկունքում թաքնված էին մեծ թվով մարդի, որոնք ոչ մի կապ չունեին գերեվարված անձանց հետ, մարդկային այդ ողբերգության հետ, հատուկ ՔՊ-ական սադրիչների կողմից բերվել էին սադրանք կազմակերպելու, ինչին հաջորդել է պատմությունների մի մեծ շարք:

«Կազմակերպված սադրանք,ո րի արդյունքում իշխանության մամլիչ ուժը ՀՅԴ երիտասարդներից շատերին բերման ենթարկեցին, մի մասը կալանքի տակ է»,- նշեցՄանուկյանը՝ հավելելով նաև, որ այժմ դաշնակցական երիտասարդ Վելիխան Խլղաթյանի հետ վերադառնում են Երևան: Նա նշեց, որ «Արթիկ» ՔԿՀ են գնացել, հանդիպել կալանքի տակ գտնվող իրենց ընկերներին. «Ավելի շատ ոգի տվեցին, քան մենք էինք պատրաստվում տալ, բոլորի միտքը Երևան էր, Ֆրանսիայի հրապարակի, բողոքի գործողությունները, վստահ են՝ այս ամենն արագ կավարտվի»։

Խոսելով Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին, նա ասաց, որ այս օրերեին իշխանական քարոզչական մեքենան իրականացրեց «պապիկ գործողությունը», որը հատուկ է այս իշխանության համար։