Սպիտակի թիվ 2-րդ մանկապարտեզում ծուխ է նկատվել, տարհանվել են 117 երեխա, 29 աշխատակից, նոր մանրամասներ․ Shamshyan

Սպիտակի թիվ 2-րդ մանկապարտեզում ծուխ է նկատվել, տարհանվել են 117 երեխա, 29 աշխատակից, նոր մանրամասներ․ Shamshyan

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարսության Փրկարար ծառայության «9-11» ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի թիվ 2-րդ մանկապարտեզում ծուխ է նկատվում: 
 
Հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Օպերատիվորեն ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սանհանգույցում, այրվել է առաստաղի 1 քմ հատված: 

Փրկարարաներն ու մանկապարտեզի աշխատակիցներն էլ տարհանել են 117 երեխայի և 29 աշխատակցի: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:
 
Բարեբախտաբար բժիշկների օգնության կարիքը չի եղել: