Կարմիր բերետավորը ջարդել է քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին․ հանցագործության մասին հաղորդում

Կարմիր բերետավորը ջարդել է քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին․ հանցագործության մասին հաղորդում

Կարմիր բերետավորի կողմից քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին ջարդելու փաստի առթիվ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:  

Հիշեցնենք, որ ոստիկաններն Ազատության պողոտայում կոտրել են քաղաքացու մեքենայի դիմապակին: Ինքը տուժած քաղաքացին ասել էր, որ ոստիկանն, առանց լսելու իրեն, միանգամից կոտրել է իր մեքենայի ապակին: