Չավին նշել է Բարսելոնայի ամենաբարդ մրցակիցներին

Չավին նշել է Բարսելոնայի ամենաբարդ մրցակիցներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը, Armsport-ի փոխանցմամբ, բլից ձևաչափով պատասխանել է մի շարք հարցերի։ Ի թիվս այլ հարցերի, մասնագետին խնդրել են նշել ամենաբարդ մրցակիցների անունները։

«Ամենադժվար մրցակիցը… «Ռեալի» դեմ միշտ շատ դժվար է, նաև «Բավարիայի» դեմ խաղերը…

Ամենաբարդ մրցակիցը ֆուտբոլիստների շրջանո՞ւմ․․․ Ռեշֆորդը․․․ Եվ նաև Վինիսիուսը, Բենզեման…»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Չավին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրել է 99 հանդիպում։