ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներն ավարտում են «Դոնբաս» ազգայնական գումարտակի ջախջախումը. ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներն ավարտում են «Դոնբաս» ազգայնական գումարտակի ջախջախումը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ավարտում են «Դոնբաս» ազգայնական գումարտակի ջախջախումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նա ասել է, որ ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի գրեթե 90 ռազմական օբյեկտ։

«Օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 89 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ չորս հրամանատարական կետ, բազմակի հրթիռային համակարգերի երկու կայանք, ինը հրետանի, հրթիռային և հրետանային զենքի և զինամթերքի հինգ պահեստ»,- նշել է Կոնաշենկովը։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են նաև յոթ ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։

Կոնաշենկովը հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 214 անօդաչու թռչող սարք, 1483 տանկ և 150 բազմակի հրթիռային կայան։

«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 214 անօդաչու թռչող սարք, 1483 տանկ և այլ զրահատեխնիկա, 150 բազմակի հրթիռահրետանային կայանք, 584 դաշտային հրանոթ և ականանետ, ինչպես նաև 1279 միավոր հատուկ ռազմական մեքենա»,- ասել է նա։