Ադրբեջանը ագրեսիայի բարդ, խորքային միջոցառումներ է իրականացնում. պատգամավոր
Ամենավտանգավորն այն է, որ Ադրբեջանը ագրեսիայի բարդ, խորքային, համակարգային միջոցառումներ է իրականացնում, որի պայմաններում բնական է, որ Արցախի դիմակայության հնարավորությունները շատ ավելի դժվարանում են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը որևէ պայմանավորվածություն չի կատարում, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Մասնավորապես, եթե խոսքը, այսպես ասած, զորքերի հայելիային հետքաշմանն է վերաբերում, ապա դա հավելյալ խնդիրներ է ստեղծելու մեզ համար, քանի որ դա բերելու է նրան, որ Ադրբեջանը հնարավորություն է ստանալու վերահսկողություն սահմանել ՀՀ նոր բնակավայրերի ու կոմունիկացիաների նկատմամբ:
«Շատ զարմանալի է, որ այս թեման ոչ թե Ադրբեջանն է անընդհատ պնդում, այլ անում է ՀՀ իշխանությունը, որի համար հող կամ հայրենիք հանձնելը դարձել է սովորական»,- ասաց Աբրահամյանը:
Նա հավելեց, որ Հայաստանում քիչ մարդ կա, որ չի գիտակցում, թե այս իշխանությունն ինչ է բերել մեր գլխին:
Մանրամասները՝ տեսանյութում