Փակվել է երկու դիտակետ՝ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. ՌԴ ՊՆ

Փակվել է երկու դիտակետ՝ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Օրվա ընթացքում կողմերի շփման գծից պահակակետերը զինաթափելու և դուրս բերելու կապակցությամբ փակվել է երկու դիտակետ Մարտունու և Մարտակերտի շրջաններում։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականներն աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միացյալ խմբի աշխատանքին, որը վերականգնում է գազի մատակարարումը Շուշիի շրջանում։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld