«Չելսին» 55 միլիոն եվրո է առաջարկել «Սեւիլիայի» պաշտպանի համար

«Չելսին» 55 միլիոն եվրո է առաջարկել «Սեւիլիայի» պաշտպանի համար

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել իսպանական «Սեւիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեին։ Անգլիական ակումբն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի համար «Սեւիլիային» առաջարկել է 55 միլիոն եվրո, հաղորդում է իսպանական Sport.es-ը։

Ժյուլ Կունդեի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան», որը պատրաստ է վճարել 45 միլիոն եվրո, նաեւ գործարքում ներառել իր խաղացողներից մեկի տեղափոխությունը «Սեւիլիա»։

Անցած մրցաշրջանում Ժյուլ Կունդեն «Սեւիլիայի» հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։