Գրիգորի Խաչատուրովին չի ներվում հաղթող հայր ունենալը, ադրբեջանցիների մռութը ջարդելը․ Աբրահամյան
Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է ռազմատենչ հռետորաբանությունը։ ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ պատերազմի սպառնալիքը վերածվել է մահակի, ու Ադրբեջանի ժողովուրդը պատրաստվում է պատերազմի, ոչ թե խաղաղության։
«Ադրբեջանը «խաղաղության պայմանագիր» ասելով՝ նկատի ունի իր առաջադրած առավելապաշտական պահանջների կատարումը, որը ենթադրում է Արցախի տարածքների նկատմամբ ամբողջական վերահսկողություն, այլ նաև ուղիղ սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- նշեց նա։
Ըստ Աբրահամյանի՝ իշխանությունը լավ չի պատկերացնում, թե երկրին ինչ է սպասվում, կամ էլ հստակ պատկերացնում է ու այդ ամենի համար հող է նախապատրաստում։
«Ինչո՞ւ դաշտ բերվեցին «հինգերորդ շարասյան» մասին թեզերը։ Ո՞ւմ է պետք այս փուլում վարկաբեկել բանակն ու զինվորականներին։ Վերջին շրջանում հետապնդվում է Գրիգորի Խաչատուրովը։ Նրան չի ներվում հաղթող հայր ունենալը, ադրբեջանցիների մռութը ջարդելը։ Այն գործը, որով անցնում է գեներալը, մեկ բառով կարող ենք ասել՝ փուչիկ»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։