Ծանր հիվանդ Անդրեյ Գուբինը նկարահանվել է «Սուպերսթար» շոուում

Ծանր հիվանդ Անդրեյ Գուբինը նկարահանվել է «Սուպերսթար» շոուում

Երգիչ Անդրեյ Գուբինը մասնակցել է НТВ հեռուստաալիքի «Սուպերսթար» շոուի նկարահանումներին, հայտնում է Starhit-ը։ Արտիստը ներկա է գտնվել ծրագրին, որպեսզի աջակցի իր գործընկեր Ալեքսանդր Այվազովին։

«Նրան նույնպես հրավիրել են մասնակցելու նախագծին, բայց Անդրեյը հրաժարվել է՝ բացատրելով, որ նախ պետք է զբաղվի իր առողջությամբ, այնուհետեւ կվերադառնա մեծ բեմ», - ասվում է տեքստում:

Բացի այդ, հրապարակման աղբյուրը նշել է, որ Գուբինը տառապում է անբուժելի հիվանդությամբ․

«Նա ահավոր ցավեր ունի, անընդհատ ցավազրկողներ է ընդունում»։

2000-ականներին բժիշկները Անդրեյ Գուբինի մոտ ախտորոշեցին ձախակողմյան պրոզոպալգիա։ Այդ իսկ պատճառով 48-ամյա Գուբինը հայտարարեց, որ ցանկանում է մահանալ, քանի որ ամեն առավոտ արթնանում է ցավից եւ զգում է, որ «ողջ-ողջ փտում է»:

 NEWS.am STYLE