Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային գործընթացն օրգանիզմում

Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային գործընթացն օրգանիզմում

Սննդակարգում մանրաթելերով ու հակաօքսիդանտներով հարուստ մրգեր օգտագործումն օգնում է նվազեցնել օրգանիզմում քրոնիկ բորբոքումների մակարդակը։ Ասել է սննդաբան Տրիստա Բեսթը Eat This, Not That-ին։ 

Ըստ նրա՝ բորբոքումն իմունային համակարգի բնական ռեակցիան է, սակայն քրոնիկական բորբոքումը կարող է հանգեցնել սրտի հիվանդության, 2-րդ տիպի շաքարախտի և քաղցկեղի։

Բեսթն ընդգծել է, որ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար մարդիկ հնարավորինս շատ մրգեր ու հատապտուղներ պետք է ուտեն։ Հապալասը, ելակը, ազնվամորին ու մոշը նվազեցնում են բորբոքումն օրգանիզմում, քանի որ հարուստ են հակաօքսիդանտներով, վիտամին C-ով։

Բացի այդ, նա նշել է, որ արքայախնձորը պետք է ներառել սննդակարգում։ Այն պարունակում է բրոմելայն՝ հզոր հակաբորբոքային հատկություններով ֆերմենտ, որն օգնում է նվազեցնել այտուցը: Այն նաև վիտամին C-ի աղբյուր է, որն ամրացնում է իմունային համակարգը։

Վիտամին E-ով հարուստ ավոկադոն նույնպես օգնում է նվազեցնել բորբոքումը։ Ըստ սննդաբանի՝ այն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակն ու բարենպաստ է ազդում սրտանոթային համակարգի վրա:

Վիտամին C-ի աղբյուր նարինջը և այլ ցիտրուսային մրգեր նույնպես շատ օգտակար են: Տրիստա Բեսթի խոսքով՝ 500 միլիգրամ վիտամին C օրական երկու անգամ ընդունելը կօգնի նվազեցնել բորբոքումը և ամրապնդել իմունային համակարգը: