Երբ կարողացել են, կիրառել են․ Տոնոյանը՝ «Իսկանդեր», «Էլբրուս» և «Տոչկա» օգտագործելու մասին

Ինչու պատերազմի առաջին իսկ օրը չեն հասցվել պլանավորված հրթիռային հարվածներ «Իսկանդեր», «Էլբրուս» և «Տոչկա» տեսակի օպերատիվ մարտավարական հրթիռներով հակառակորդի օդանավակայաններում տեղակայված մարտական ինքնաթիռներին և անօդաչու թռչող սարքերին՝ նախապես կանխելով դրանց կիրառումը թշնամու կողմից։ Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ընթացքում նման հարց  հնչեցրեց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ գործողությունների վարման մասով այս հարցադրմանը ճիշտ կլինի, որ պատասխանեն զինվորականները։ 

«Բայց ես կարծում եմ, որ պատասխանը պետք է այսպես ձևակերպվի՝ երբ կարողացել են, երբ հնարավորությունները թույլ են տվել, ինչ ձևաչափով թույլ են տվել, որտեղից թույլ են տվել՝ կիրառումն իրականացվել է։ Ուշ, թե շուտ որոշում է հրամանատարությունը»,-ասաց նա։

Տոնոյանը նշեց, որ անօդաչու թռչող սարքերի հետ կապված ունեին հագեցվածության խնդիր։ 

Մանրամասները՝ տեսանյութում