Իգոր Ստանոևիչը հեռացել է «Արարատ»-ից

Սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը երկկողմանի համաձայնության արդյունքում հեռանում է «Արարատից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իգոր Ստանոևիչը «Արարատի» կազմում անցկացրել է առաջնության 20 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։ Ակումբը շնորհակալություն է հայտնել Իգորին թիմում անցկացրած ժամանակահատվածի համար և հաջողություններ է մաղթել հետագա կարիերայում։