«Կարմիր քարտ կապույտ քարտին»․ ՖԻՖԱ-ն դեմ է «կապույտ քարտի» կիրառմանը ֆուտբոլում

«Կարմիր քարտ կապույտ քարտին»․ ՖԻՖԱ-ն դեմ է «կապույտ քարտի» կիրառմանը ֆուտբոլում

ՖԻՖԱ-ն դեմ է, այսպես կոչված, «կապույտ քարտերի» վերաբերյալ Միջազգային ֆուտբոլային ասոցիացիայի խորհրդի առաջարկին: Ասել է ֆեոդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն՝ հավելելով, որ ինքը տեղյակ չի եղել այդ գաղափարի մասին մինչ այն հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում:

Ֆուտբոլի կանոնակարգող մարմնի կողմից «կապույտ քարտեր» մտցնելու առաջարկը, որը մրցավարներին իրավունք է տալիս 10 րոպեով հեռացնել խաղացողներին այլախոհության կամ ցինիկ խախտումներ կատարելու համար, քննարկվել է ՖԻՖԱ-ի հետ Շոտլանդիայում IFAB-ի տարեկան ընդհանուր ժողովում:

«Էլիտար մակարդակում կապույտ քարտեր չեն օգտագործվի: Սա մեզ համար գոյություն չունեցող թեմա է»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Ինֆանտինոն՝ ժամանելով Շոտլանդիայի Լոխ Լոմոնդում IFAB-ի հանդիպմանը:

«ՖԻՖԱ-ն լիովին դեմ է կապույտ քարտերին: Ես տեղյակ չէի այս թեմայից՝ որպես ՖԻՖԱ-ի նախագահ: Կարծում եմ, ՖԻՖԱ-ն իր խոսքն ունի IFAB-ում: Եթե վերնագիր եք ուզում, ապա «կարմիր քարտ կապույտ քարտին»»:

«Մենք միշտ բաց ենք գաղափարներ և առաջարկներ դիտարկելու համար: Բայց եթե նայեք դրան, դուք նույնպես պետք է պաշտպանեք խաղի էություննը և ավանդույթը: Կապույտ քարտ չկա»,- ընդգծել է ՖԻՖԱ-ի ղեկավարը։