110 կգ թմրամիջոց է առգրավվել․ Խամոյանը մտահոգիչ տվյալներ ներկայացրեց
Թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված մենք կանգնած ենք սպառնալիքի ուղիղ կենտրոնում, ու դա այն դեպքում, երբ թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարությունն էլ դեռ ընդունված չէ։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դինամիկ աճը շարունակում է պահպանվել՝ չնայած ոստիկանության որոշ բացահայտումներին։
«Վերջին ամենաթարմ տվյալներով՝ 2023 թվականի տասը ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 3934 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1631 դեպքի համեմատ։ Աճը կազմել է 141%»,- ներկայացրեց Խամոյանը։
Ըստ պատգամավորի՝ վերջին ինը ամիսների ընթացքում իրավապահների կողմից առգրավվել է 110 կգ թմրամիջոց։
Մանրամասները՝ տեսանյութում։