Մահացել է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպանը

Մահացել է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպանը

Մահացել է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպանը: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, ներկայումս Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:

"Այլևս մեր հետ չէ մեր լավագույն դիվանագետներից ու ընկերներից մեկը՝ Արմեն Խարազյանը (Խարազը):

Նա անջնջելի հետք է թողել նորանկախ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հիմնադրման, մասնավորապես ռազմաքաղաքական ուղղության ձևավորման գործում: Դիվանագիտական ծառայությունը ավարտելուց հետո էլ Արմենը մշտապես կանգնած է եղել Հայաստանի և նրա արտաքին քաղաքական գերատեսչության կողքին: 44 օրյա պատերազմի առաջին օրերն էին, երբ զանգահարեց և ասաց, որ՝ իմացիր, 24 ժամ պատրաստ եմ ամեն ինչով ծառայել Հայաստանին: Եվ այդ ողջ ընթացքում արեց առավելագույնը: Այդպիսին էր Արմենը: Անմնացորդ նվիրված Հայաստանին ու անկախ պետականությանը:

Հիշատակդ վառ կմնա սիրելի Արմեն մեր բոլորի սրտերում",- գրել է Ներսեսյանը :