Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի

Mediahub.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիս կհրավիրի՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Փաշինյանի հրավիրած ասուլիսը տեղի էր ունեցել մայիսի 22-ին: