Ռոնալդուն կրկին գլխավորում է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշը

Ռոնալդուն կրկին գլխավորում է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշը

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշը։

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Forbes-ի վարկածով առաջին տեղն է զբաղեցրել 2023 թվականին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշում։

38-ամյա հարձակվողի եկամուտը եղել է 260 միլիոն դոլար՝ առանց հարկերի և գործակալի վճարների։ 200 միլիոնը աշխատավարձն է, 60 միլիոնը՝ հովանավորչական պայմանագրերը։

Երկրորդ տեղում Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին  է։ Նրա եկամուտը կազմել է 135 մլն դոլար․ 65 մլն աշխատավարձ, 70 մլն հովանավորչական պայմանագրեր։

Բրազիլիայի հավաքականի և «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը 3-րդ տեղում է (112 մլն դոլար՝ 90 մլն + 32 մլն)։

Ֆրանսիայի հավաքականի ավագ և «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն 4-րդն է․ 110 միլիոն դոլար, որից 90 միլիոնը՝ աշխատավարձ, 20 միլիոն դոլար՝ հովանավորչական պայմանագրեր):

5-րդ տեղում «Ալ Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմայի եկամուտը կազմում է 106 մլն դոլար։  

Տասնյակում են նորվեգացի Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի, 58 մլն), եգիպտացի Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ, 53 մլն), սենեգալցի Սադիո Մանեն (Ալ Նասր, 52 մլն), բելգիացի Կևին Դե Բրույնեն (Մանչեսթեր Սիթի, 39 մլն) և անգլիացի Հարի Քեյնը (Բավարիա, 36 մլն)։