Մահացել է նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Գագիկ Թադևոսյանը

Մահացել է նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Գագիկ Թադևոսյանը

Հունվարի 13-ին, 74 տարեկան հասակում մահացել է նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Գագիկ Թադևոսյանը։ 

Նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։

Գագիկ Աղասու Թադևոսյանը ծնվել է 1950թ․ հունիսի 29-ին։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի՝ էներգետիկայի ֆակուլտետը՝ «էլեկտրական կայաններ» մասնագիտացմամբ։ Ստացել է Ինժեներ-էլեկտրիկի որակավորում։

1997-1999 թվականներին եղել է՝ «Երևանշին» ԲԲԸ խորհրդի նախագահ։

1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի, 2-րդ գումարման պատգամավոր՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ընտրացուցակով։

1999 թվականի հունիսի 11-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ՀԿԿ խմբակցության անդամ։

Գագիկ Թադևոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 15-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում, ժամը 17:00-ին: