Արևմտյան առաջնորդներն Ուկրաինա են ժամանում պատերազմի տարելիցի առթիվ

Արևմտյան առաջնորդներն Ուկրաինա են ժամանում պատերազմի տարելիցի առթիվ

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ժամանել են Կիեւ։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկի երրորդ տարելիցին գագաթնաժողով կանցկացվի ԵՄ ղեկավարության եւ Ուկրաինայի դաշնակից երկրների ղեկավարների մասնակցությամբ։

Ուկրաինա են ժամանել նաև Կանադայի, Իսպանիայի եւ Էստոնիայի վարչապետները, Լիտվայի եւ Լատվիայի նախագահները։

Կիեւ են ժամանել նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Իսլանդիայի վարչապետ Կրիստրուն Ֆրոստադոտտիրը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։