Ռուբեն Ռուբինյանին պետք է նվիրել բառարան՝ կապիտուլյացիա բառը հասկանալու համար

Ռուբեն Ռուբինյանին պետք է նվիրել բառարան՝ կապիտուլյացիա բառը հասկանալու համար

Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը, հավանաբար, ունի յուրահատուկ հումոր, քանի որ 2018թ.-ից ի վեր ՔՊ-ականները կապիտուլացնում են ՀՀ-ն ներքին և արտաքին ճակատներում՝ կազմաքանդելով հայկական բանակը, տնտեսությունը, սոցիալական աղետ բերելով ՀՀ քաղաքացիների գլխին, իսկ նրանց կապիտուլյացիոն գործունեության գագաթնակետը 2020թ.-ի նոյեմբերի 9-ի ազգակործան պայմանագիրն էր:

Արցախը Բաքվին հանձնող, հայկական զորքերն Ալիևի պահանջով Արցախից հանող ՔՊ-ականները խոսում են, որ չեն պատրաստվում կապիտուլյացիայի գնալ: Հավանաբար Ռուբինյանին պետք է նվիրել բառարան, որպեսզի նա վերջապես հասկանա կապիտուլյացիա բառի իմաստը: Ռուբինյանը կրթություն է ստացել Արմուտքում, գուցե այնտեղ կապիտուլյացիա բառն ունի ա՞յլ նշանակություն: Օրինակ, ոչինչ չանել և պարգևավճարներ ստանալ:

ՔՊ-ական իշխանություններն արտագաղթի, Եռաբլուրի տարածքի մեծացման, հայկական սահմանների փոքրացման և նեղ ՔՊ-ական շրջանակների հարստացման խորհրդանիշն են:

Վահրամ Բագրատյան