Ուկրաինացիներն արգելափակել են անձնագրային ծառայությունը Լեհաստանում

Ուկրաինացիներն արգելափակել են անձնագրային ծառայությունը Լեհաստանում

 

Ուկրաինայի մոտ 300 քաղաքացի Վարշավայում արգելափակել է անձնագրային ծառայությan սպասարկումը՝ պահանջելով իրենց հյուպատոսական ծառայություններ մատուցել և միջազգային անձնագրեր տրամադրել։ Այս մասին հայտնում է լեհական RMF24 ռադիոյի կայքը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինվորական տարիքի ուկրաինացի տղամարդիկ երեկ ողջ օրն անցկացրել են Վարշավայի անձնագրային բաժանմունքներից մեկում՝ փորձելով վերցնել իրենց անձնագրերը, սակայն ծառայության աշխատակիցները նրանց չեն տվել փաստաթղթերը։ Ընդ որում, այս ուկրաինացիները նախկինում ծանուցումներ են ստացել, որ իրենց անձնագրերը պատրաստ են։

Այսօր՝ ապրիլի 24-ին, 300 տղամարդ եկել է Փաստաթղթերի անձնագրային ծառայություն և արգելափակել այն։ Ծառայությունում աշխատող պաշտոնյաները հրաժարվում են փաստաթղթեր ստանալ՝ պատճառաբանելով կա՛մ տեխնիկական անսարքությունը, կա՛մ ուկրաինական իշխանությունների որոշումը: Անձնագրային գրասենյակի պատուհանում միայն տեղեկանք են տալիս, որը թույլ է տալիս հատել սահմանը։