Աշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել, նկարահանել ընկերների համար ու լքել նրան անտառում (տեսանյութ 18+)

Աշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել, նկարահանել ընկերների համար ու լքել նրան անտառում (տեսանյութ 18+)

Ռուսաստանցի աշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել առևտրի կենտրոնի զուգարանում, նկարահանել ընկերների համար ու լքել նրան անտառում։

Աղբյուրը NEWS.ru-ին հայտնել է, որ Արխանգելսկի 15-ամյա բնակիչն անգործունակ ընտանիքից հաճախ է բաց թողնում դպրոցը։ Երեխայի հայրը աղջկանից մեծ է և սովորում է տեխնիկումում. նա ծննդաբերությանը ներկա է եղել առևտրի կենտրոնում։ Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի ամռանը։

Զույգը ծննդաբերությունից անմիջապես հետո զուգարանից տեսանյութ է ուղարկել իր ընկերներին, մինչդեռ երեխային շորերի մեջ փաթաթել են ու թողել անտառում։ Օրերս ոստիկանությունում հարցաքննվել են ծնողները, երիտասարդը ձերբակալվել է։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա արդեն 18 տարեկան է։ Երեխան մահացել է, քրեական գործ է հարուցվել «Հանցագործի կողմից անօգնական վիճակում անձի սպանություն» հոդվածով։

Տեսանյութն այստեղ