Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցել է՞ իր խմբապետին ինքնասպանության առաջարկ անի.Տիգրան Աբրահամյան

Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցել է՞ իր խմբապետին ինքնասպանության առաջարկ անի.Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Անդրանիկ Քոչարյանը Արցախի նախագահին ինքնասպանության կոչ է արել` համարելով, որ ստեղծված իրավիճակում ելքը դա է:

Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցել է՞ իր խմբապետին նման առաջարկ անի, երբ Նիկոլը հայտարարեց Արցախի հանձնման իր մտադրության մասին և իրագործեց:

Անդրանիկ Քոչարյանն այդքան համարձակություն ունե՞ր ինքնասպանության մղել իր այն թիմակիցներին, ովքեր Արցախի ապագան տեսնում էին Ադրբեջանի կազմում և դրա համար ամեն ինչ արեցին:

Վերջապես որպես իշխող քաղաքական ուժի առանցքային անդամ` ինքն իր հետ ինչ է պատրաստվում անել Անդրանիկ Քոչարյանը` այս 5 տարվա ընթացքում հայ ժողովրդին անվերջ պարտություններ բերելու, հազարավոր զոհեր պատճառելու և սեփական ժողովրդի նկատմամբ թշնամություն սերմանելու համար»: