Անկարան պահանջում է ապամոնտաժել «Նեմեսիս»-ի հուշարձանը

Անկարան պահանջում է ապամոնտաժել «Նեմեսիս»-ի հուշարձանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր  թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ Անկարան պահանջում է ապամոնտաժել Երևանում տեղադրված «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշարձանը։

«Նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց ոչ անկեղծ լինելը։ Մենք չենք ընդունում մեր օսմանյան փաշաների և ադրբեջանցի եղբայրների սպանությունները փառաբանող հուշարձանի (Նեմեսիս) կանգնեցումը», - նշել է նա։

Չավուշօղլուն հավելել է, որ թուրքական կողմը նախազգուշացրել է պաշտոնական Երեւանին հուշարձանի ապամոնտաժման մասին եւ այդ կապակցությամբ նոր քայլեր է ձեռնարկելու Հայաստանի նկատմամբ։