Ի՞նչ է պատմում շրթներկը կնոջ մասին

Ի՞նչ է պատմում շրթներկը կնոջ մասին

Գիտնականները պարզել են, որ կիսատ շրթներկի ձևից կարելի է պարզել կնոջ բնավորությունը:

Լուսանկարից ընտրեք Ձեր շրթներկի ձև և պարզեք, թե ի՞նչ բնավորության տեր եք։

Լուսանկարը ստորև՝ 

Պատկերված առաջին փևը, երբ շրթներկի ծայրը կլոր է` այն օգտագործողը կարիերային խիստ նվիրված է: Նման կանայք ինքուրույն են ամեն ինչին հասնում, առանց կողմնակի օգնության:

Նկարում պատկերված երկրորդ տիպը` պրակտիկ մարդ է, միշտ գիտի, թե ինչ է ուզում, մանրուքներին շատ է ուշադրություն դարձնում:

Երրորդ տիպի կանայք գոռոզ են, էգոիստ, ուրիշների տեսակետին ուշադրություն չեն դարձնում: Նրանք շատ քիչ ընկերներ ունեն, դժվար են շփվում մարդկանց հետ: Սակայն նրանք միշտ լավ կին են լինում իրենց կողակցի համար:

Չորրորդը ռոմանտիկ է, միշտ լաց է լինում տխուր ֆիլմեր դիտելիս, շատ է սիրում անձրևոտ եղանակը:

Հինգերորդ տիպը` նման կանայք լավ արվեստագետներ են, սիրում են նորարարություններ, երբեք ձանձրալի չեն լինում: Նա շատ հանգիստ կարող է ցատկել պարաշյուտով կամ փղի վրա նստած ճամփորդել:

Վեցերորդ տիպի կանայք շատ հազվադեպ է հանդիպում: Նրա տիրուհին էլ շատ անսովոր ու ինքնատիպ է, տրամադրոթյան մարդ է, հեշտ է փոխում տրամադրությունը: Նա չափազանց էմոցիոնալ է, սակայն շուտ մոռանում է վիրավորանքներն ու հիշաչար չէ:

Յոթերորդ տիպը` շատ լավատես է, միշտ լավ տրամադրություն ունի և հեշտ է լեզու գտնում շրջապատի հետ: Սիրում է վիճել և իր տեսակետն է պնդում` անկախ ամեն ինչից:

Ութերորդ տիպի կանայք միշտ ցանկանում են լիդեր լինել, նրանք ամբիցիոզ են և խարիզմատիկ: Նման կանայք միշտ երեկույթներ են կազմակերպում, սիրում են լինել ուշադրության կենտրոնում: