Բաժինը չի հեռացվել, բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում. ԱԳՆ

Բաժինը չի հեռացվել, բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում. ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Նա հավաստիացրեց. «Բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում»:

Ապա հորդորեց տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից:

Ավելի վաղ ԱԳՆ-ից MediaHub-ին հայտնել էին, որ տեխնիկական խնդիր է տեղի ունեցել և բաժինը շուտով կվերականգնվի: