6-րդ դասարանցին անհայտ նյութ է փչել դասընկերների վրա․ 43 երեխա թունավորվել է

Ղրղզստանի Օշի շրջանում ավելի քան 40 երեխա թունավորվել է անհայտ նյութից։ Այս մասին տեղեկացնում են լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ նրանցից 18-ը հոսպիտալացման կարիք են ունեցել։
«Օշի մարզի Կարա-Սույի շրջանում բուժօգնության է դիմել 43 երեխա»,-հայտարարել է նախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչը:
Sputnik Ղրղզստանի տվյալներով` դպրոցականները թունավորվել են օծանելիքից:
Այն դպրոց է բերել 6-րդ դասարանցին և փչել է այն դասընկերների վրա։ Դրանից հետո նրա դասընկերների ինքնազգացողությունը վատացել է։