Թողարկվել է «Սեւ հովազի» շարունակության թրեյլերը

Թողարկվել է «Սեւ հովազի» շարունակության թրեյլերը

Հրապարակմանը հաջորդող յոթ ժամվա ընթացքում այն վեց միլիոն դիտում է հավաքել։

Մարտաֆիլմի համաշխարհային պրեմիերան ծրագրված է  նոյեմբերի 9-ին։ Սիքվելի ռեժիսորը Ռայան Կուգլերն է, որը նկարահանել է «Սեւ հովազը»։

Marvel-ի՝ թվով տասնութերորդ ժապավենը՝ «Սեւ հովազը», թողարկվել է 2018-ին։ Ֆիլմը երեք «Օսկարի» է արժանացել «Ֆիլմի լավագույն երաժշտություն», «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» եւ «Կոստյումների լավագույն դիզայն» անվանակարգերում։ Ժապավենում գլխավոր դերը կատարած դերասան Չեդվիկ Բոուզմանը 2020-ի օգոստոսին մահացել է հաստ աղիքի քաղցկեղի պատճառով։ Դերասանը 43 տարեկան էր։