ՄԱԿ-ի ԱԽ-ն կեսգիշերից քվեարկություն կանցկացնի Ուկրաինայի մասին ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւի շուրջ

Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած չեզոք բանաձեւի շուրջ: Այս տեղեկությունը ՏԱՍՍ-ին հաստատել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչությունը։
«Քվեարկությունը տեղի կունենա ժամը 15:00-ին [Երևանի ժամանակով 00:00-ին]»,- հայտնել են մշտական առաքելությունից։
ԱՄՆ-ն առաջին անգամ հրաժարվել է համահեղինակել Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) հակառուսական բանաձևի նախագիծը, իսկ առաջարկած փաստաթուղթը չի պարունակում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ։ Տեքստը նաև ցավ է հայտնում «ռուս-ուկրաինական հակամարտությունում» մարդկային ողբերգական կորստի կապակցությամբ և կոչ է անում շուտափույթ դադարեցնել այն։
Ի սկզբանե ակնկալվել էր, որ Կիեւը և արևմտյան երկրները իրենց բանաձեւի նախագիծը քվեարկության կդնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ինչը նրանք անում են ամեն տարի փետրվարի վերջին։ Այժմ Գլխավոր ասամբլեայի ժամանակացույցը ներառում է ամերիկյան բանաձեւի նախագծի քվեարկություն։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ փետրվարի 21-ին ՄԱԿ-ում ԵՄ մի քանի երկրների ներկայացուցիչներ պետք է արտակարգ խորհրդակցություն անցկացնեն՝ քննարկելու Ուկրաինայի վերաբերյալ չեզոք բանաձեւ ներկայացնելու ԱՄՆ որոշումը։ The Wall Street Journal-ը, վկայակոչելով արևմտյան դիվանագետներին, հաղորդել է, որ ՄԱԿ-ում եվրոպացի դիվանագետներն ԱՄՆ-ի Ուկրաինայի վերաբերյալ ավելի չեզոք բանաձևի ՄԱԿ-ին ներկայացնելու որոշումը համարում են որպես կապիտուլյացիա Ռուսաստանի առջև: