Թալիբները սպանել կամ առևանգել են մոտ 490 նախկին պաշտոնյայի և զինվորականի

Թալիբները սպանել կամ առևանգել են մոտ 490 նախկին պաշտոնյայի և զինվորականի

Թալիբները («Թալիբան» շարժումը գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո՝ ահաբեկչական գործունեության համար) Աֆղանստանում իշխանության գալուց հետո սպանել կամ առևանգել են մոտ 490 նախկին կառավարական պաշտոնյաների, անվտանգության ուժերի աշխատակցիների և մարդկանց, ովքեր աշխատել են միջազգային ուժերի հետ. այդ մասին հետաքննության արդյունքներով հրապարակում է արել New York Times-ը։

«Թալիբանի» առաջնորդ Հայբաթուլլա Ահունդզադան 2021 թվականի օգոստոսին իշխանության գալուց հետո հայտարարել էր համաներում։

Համաձայն հետաքննության՝ լրագրողները հաստատել են 86 սպանությունը միայն Բագլան նահանգում, ևս 114 մարդ անհետ կորել է Քանդահարում։ Պարբերականը նշում է, որ անհետացումներ և սպանություններ են արձանագրվել բոլոր՝ 34 նահանգներում։ Պարբերականի փոխանցմամբ՝ թալիբներն օգտագործում են համաներումը որպես թակարդ՝ զինվորներին թաքստոցից հանելու համար։