Ինչպե՞ս չեք հասկանում՝ հայրենիք ենք կորցնում․ քաղաքացին՝ հայ երիտասարդներին
Ամեն օր մենք լուր են ստանում, որ թշնամին առաջ է գալիս, ու այս նախաձեռնությանը միացել եմ, երբ լսեցի, որ թշնամին արդեն Տեղ գյուղում է: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Զոյա Ջուլհակյանը, որը ևս մյուս ծնողների հետ պատրաստվում է մեկնել Սյունիք։
Նրա խոսքով՝ վաղը արդեն Երևան են մտնելու, իսկ մեր ժողովուրդը տաքուկ քնած է։
«Չեն հասկանո՞ւմ, որ հայրենիք ենք կորցնում։ Ես երեկ 5-6 երիտասարդ տղայի հետ էի խոսում, ասում են՝ դե ի՞նչ անենք, ի՞նչ կարող ենք անել։ Մի՞թե հայ ազգի մեջ ազնվագույն մարդիկ չկան, մենք տեսանք՝ ինչպես հայրենիքի համար կյանք տվեցին բազմահազար մեր տղաներ։ Դե հիմա էլ վեր կացեք, տեսնենք՝ ինչպես փրկել մեր երկիրը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։