ՌԴ ԱԳՆ-ն դիտարկում է հոկտեմբերի 12-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների հետ հանդիպման հնարավորությունը

ՌԴ ԱԳՆ-ն դիտարկում է հոկտեմբերի 12-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների հետ հանդիպման հնարավորությունը

Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել: Հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը:

«Մենք դիտարկում ենք նման հնարավորությունը։ Ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը, և մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,- նշել է նա։