Մ-20 ԱԱ․ Աշոտ Խաչատրյանը՝ փոխչեմպիոն

Իսպանիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Աշոտ Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ։
72 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց ռուսաստանցի Զաուր Բեսլեկոեւի հետ եւ պարտվեց 5:6 հաշվով։