Բեն Աֆլեքի 10-ամյա որդին նստել է Lamborghini-ի ղեկին՝ հարվածելով հետևում կայանված BMW-ին. տեսարանին հետևել է Ջենիֆեր Լոպեսը (լուսանկարներ)

Բեն Աֆլեքի 10-ամյա որդին նստել է Lamborghini-ի ղեկին՝ հարվածելով հետևում կայանված BMW-ին. տեսարանին հետևել է Ջենիֆեր Լոպեսը (լուսանկարներ)

Այս կիրակի Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը որոշել էին շքեղ մեքենա վարձել։ Նրանք դերասանի 10-ամյա որդու՝ Սեմուել Գարների հետ գնացել են մեքենաների վարձույթի գործակալություն և ընտրել վառ դեղին Lamborghini։

Ինչպես գրում է Daily Mail-ը, սակայն զույգն ու տղան չեն հասցրել վարել ճոխ մեքենան, քանի որ Աֆլեքի որդին նստել է ղեկին և պատահաբար բախվել է հետնամասում կանգնած սպիտակ BMW-ին։

Դերասանը և նրա ժառանգը դուրս են եկել մեքենայից՝ զննելու այն։ Ինչպես պարզվել է, լուրջ վնասվածքներ չեն եղել։ Ըստ TMZ-ի՝ տղան անմեղ է եղել։ Մեքենաները ուղղակի կանգնած էին իրար շատ մոտ։