Զավենիչի թիմը ՔՊ-ի հետ կոալիցիայի կգնա՞

Զավենիչի թիմը ՔՊ-ի հետ կոալիցիայի կգնա՞

Քաղաքական ուժերն ու դեմքերը սկսել են ներկայացնել Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասնակցության հայտեր։ 

«Հանրապետություն» կուսակցությունը ևս առաջիկա օրերին ներկայացնելու է իր նախընտրական ցուցակը։ Այն գլխավորելու է ԱԺ նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արտակ Զենալյանը։ 

«Մենք պատրաստվում ենք առաջիկա օրերին ներկայացնել մեր նախընտրական ցուցակը։ Այնտեղ կան նաև նոր դեմքեր։ Բայց հիմնական կազմը «Հանրապետություն» կուսակցության անդամներն են ձևավորելու»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Զեյնալյանը։

Հարցին, թե իրենք ի՞նչ նպատակով են մասնակցում ընտրություններին, վերջնական նպատակն իշխանափոխությո՞ւնն  է, Զեյնալյան արձագանքեց՝ եթե հաղթենք, ապա Երևան քաղաքում իշխանափոխություն կլինի։

Ճշտող հարցին, իսկ գլոբալ առումով իշխանափոխություն անելու նպատակ ունե՞ն իրենք, Արտակ Զեյնալյանն արձագանքեց՝ պատասխանեցի այնպես, ինչպես կամեցա։

«Երևան քաղաքի ավագանու գույնապնակն ընտրելու է Երևանցին, և մենք պետք է համագործակցենք բոլորի հետ։ Մենք պետք է աշխատենք ի շահ երևանցու»,- նշեց նա։

Հարցին, թե արդյո՞ք իրենք կոալիցիա կկազմեն որևէ ուժի, մասնավորապես, ՔՊ-ի հետ, Զեյնալյանը պատասխանեց՝ մենք համագործակցելու ենք բոլորի հետ։

Պնդմանը, թե համագործակցությունը չի ենթադրում կոալիցիա կազմել, հարցը կոալիցիա կազմելուն է վերաբերում, Զեյնալյանն արձագանքեց․ 

«Ես պատասխանում եմ այնպես, ինչպես կամենում եմ»։

Նարե Գնունի