Միրզոյան-Բայրամով հանդիպումը կտևի 2 օր

Հունիսի 27-ին Վաշինգտոնում մեկնարկող Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կտևեն մինչև հունիսի 29-ը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլին: