Բա Հասմիկ Պապյանն ինչո՞ւ է լռում

Բա Հասմիկ Պապյանն ինչո՞ւ է լռում

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, որը 2016թ․-ին միացել էր Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցմանն ուղղված միջազգային առցանց ստորագրահավաքին, հիմա ասելու բան չունի հանքը շահագործելու ՔՊ-ական իշխանության որոշման առնչությամբ։ 

Պապյանը, որն այդ ժամանակ ստորագրելուց բացի իր ֆեյսբուքյան էջում նաեւ արել էր հետևյալ գրառումը՝ «Չափազանց մտահոգված եմ մեր հայրենի բնության ապագա ճակատագրով…պահանջում եմ անհապաղ դադարեցնե՛լ Ամուլսարի շահագործումը», այս թեմայով հիմա խոսել չի ուզում։ 

MediaHub-ը կապ հաստատեց նախկին իշխանությունների օրոք հանքը շահագործելուն դեմ արտահայտված աշխարհահռչակ սոպրանո Պապյանի հետ, որը 2020թ․-ին նշանակվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, պարզելու, թե իշխանությունների այս որոշման մասին ի՞նչ կարծիք ունի, արդյո՞ք քննադատում է կամ գուցե կողմ է այս որոշմանը։

-Ես հիմա բոլորովին պատրաստ չեմ, հիմա հանդիպում ունեմ շատ կարեւոր։ 

-Ընդամենը ուզում ենք իմանալ՝ դե՞մ եք, թե՞ կողմ։

-Ես էլ ընդամենը ասում եմ՝ չեմ կարող պատասխանել, այս պահին հարմար չէ։ 

-Իսկ ե՞րբ զանգահարեմ։

-Չգիտեմ։ 

Եվ, ի դեպ, Հասմիկ Պապյանը միակը չէ, որ այսօր «բերանը ջուր է առել» ու լռում է Ամուլսարի շահագործամն հարցի շուրջ: 

Նշենք, որ նախօրեին Լիդիան Արմենիան Փոխըմբռնման հուշագիր  ստորագրեց ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև, որով նախատեսվում է ձեռնարկել հստակ քայլեր Ամուլսարի ծրագրի վերսկսման և իրականացման ուղղությամբ:

Ընդհանուր ներդրումների ծավալը, որը անհրաժեշտ է լինելու Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարությունն ավարտին հասցնելու և շահագործումը սկսելու համար, կազմելու է 250 մլն ԱՄՆ դոլար:
Ընկերությունը նախատեսում է հանքի շինարարությունը սկսել այս տարի: