Ովքե՞ր Վաշինգտոնից կմասնակցեն ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Ովքե՞ր Վաշինգտոնից կմասնակցեն ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը նույնպես կմասնակցեն Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվորապական միության միջև ապրիլի 5-ին կայանալիք եռակողմ հանդիպմանը` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

Միլլերն ասել է, որ քննարկումը կվերաբերի Հայաստանի տնտեսական կայունությանն աջակցության ցուցաբերմանը։

Այլ մանրամասներ պաշտոնյան չի հայտնել։

Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված է Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպում, որի ժամանակ քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։