Բայց սրանք ի՜՜՜՜՜՜նչ անվերջ ստախոս են․ պատգամավորը՝ «Հայոց պատմության» դասագրքի մասին

Բայց սրանք ի՜՜՜՜՜՜նչ անվերջ ստախոս են․ պատգամավորը՝ «Հայոց պատմության» դասագրքի մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բայց սրանք ի՜՜՜՜՜՜նչ անվերջ ստախոս են ու անվերջ անամոթ։

7-րդ դասարանի պատմության դասագրքի տիտղոսաթերթում նշել են, թե իբև գործակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ․․․

Այն դեպքում, երբ ողջ նախընթաց շրջանում մերժել են Մայր Աթոռի հետ համատեղ հանձնաժողովի աշխատանքները։

Հ․Գ․ Հետաքրքիր է՝ դասագրքի աջակցմանը մասնակցած մյուս կազմակերպությունները՝ Վենետիկի միաբանությունը, Մատենադարանը կամ Էրեբունի արգելոցը, ինչպես նշվում է տիտղոսաթերթում, տեղյա՞կ են, որ իրենք աջակցել են այս դասագրքին․․․․»։